Ասիմպտոմ է, բան չկա. Վանեցյանի մեկնաբանությունը կորոնավիրուսի դրական թեստից հետո


Ասիմպտոմ է, բան չկա. Վանեցյանի մեկնաբանությունը կորոնավիրուսի դրական թեստից հետո

  • 01-07-2020 14:00:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայրենիք»  կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Վանեցյանը: 
 
Նրա խոսքով՝ թեստ է հանձնել երեկ՝ հունիսի 30-ին, պատասխանը ստացել է այսօր՝ հուլիսի 1-ի առավոտյան: Արթուր Վանեցյանի ինքնազգացողությունը լավ է: «Ասիմպտոմ է, բան չկա»,-ասաց Վանեցյանն ու հավելեց՝ ջերմություն ևս չունի: 
 
Վանեցյանը տանն է: 
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play