ՀՀ նախագահն Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է համազգային այգի ստեղծելու նախաձեռնությունը

01-07-2020 17:15:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ:
 


Հանդիպմանն անդրադարձ է եղել Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու՝ նախագահ Սարգսյանի նախաձեռնությանը և այն իրականացնելու հնարավորություններին: Զրուցակիցները կարևորել
են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման և համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:
 
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցություն ցուցաբերել նման կարևոր գաղափարի կյանքի կոչմանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 341 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար