Հայաստանում սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի 21 նոր նախակրթարան՝ իր թարմ գույքով

02-07-2020 15:03:53   | Հայաստան  |  Հասարակություն
 Կառավարությունը վերաբաշխում կատարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեում և ավելի քան 1,9 մլրդ դրամ հատկացրեց կապիտալ տարբեր ծախսերի:
 


Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց՝ նախագծով նախատեսվում է, որ շինարարական նորոգման աշխատանքներ կիրականացվեն 7 քոլեջներում, 10 ավագ դպրոցների արդիականացմանը գումարներ կհատկացվեն, 4 ավագ դպրոցի մասնակի կամ ընդհանուր նորոգում տեղի կունենա, 30 հիմնական կամ միջնակարգ դպրոցների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ տեղի կունենան, որոնց թվում են խոցելի երեխաների սոցիալական
ներդրման նպատակով թեքահարթակների կառուցում, սանհանգույցների նորոգում, աջակցման սենյակների կառուցում, մեկ դպրոցի վերակառուցում, մեկ մասնագիտական դպրոցի կառուցում, Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման եւ օդափոխման համակարգերի տեղադրման աշխատանքներ, Սուդուկյանի անվան թատրոնի կաթսայատան նորոգում, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տարբեր աշխատանքներ:
 
Բացի այդ 60 մլն 14 հազար դրամ հատկացվում է ՏԿԵ նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին՝ Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի պատրաստումն ու տեղադրումը իրականացնելու համար»,-ասաց նա:
 
Արայիկ Հարությունյանը նաեւ հավելեց, որ կրթության բարելավման ծրագրով 8 ավագ դպրոցներում ամբողջ թափով իրականացվում է շինարարություն: «Երկու դպրոցում կորոնավիրուսով պայմանավորված ընդհատումներ ենք ունեցել, բայց ավելի քան 80 տոկոսի կատարում ունենք: Սեպտեմբերի 1-ին կունենանք 21 նոր նախակրթարան ամբողջ Հայաստանի տարածքում: Ամբողջությամբ նոր՝ իր կահույքով»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 309 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար