«Պատվաստանյութը, լավագույն դեպքում, ստեղծվելու է 2-3 տարի հետո». Հայկ Մանասյան

02-07-2020 18:21:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «COVID-19-ի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է:
     1. Պատվաստանյութը, եթե ստեղծվի, ապա ստեղծվելու է ուշ, 2-3 տարի հետո՝ լավագույն դեպքում: Մինչ այդ, համաճարակը պահանջում է լուծում: Ու առաջիկա 2-3 տարում այդ լուծումը վակցինացիան չէ:
     2. Չի բացառվում, որ երբ վակցինան լինի, մարդկությունն այլև լինի այնքան իմունիզացված, որ պատվաստման կարիք ընդհանրապես չզգացվի:
 


     3. Եթե իմունիտետը չլինի կայուն, ասենք՝ ավելի քան 3 տարի, ու ստիպված լինենք պատվաստվել 3 տարին մեկ, ապա վակցինացիայի կարիք ունենալու են տարեցներն ու քրոնիկ
հիվանդները: Մյուսներին դա չի լինելու խիստ անհրաժեշտ:
     4. Քանի որ քրոնիկ հիվանդներն ու տարեցները բնակչության զգալի տոկոսը չեն, ապա մյուսների բնական իմունիզացիան որպես բարիեր ավտոմատ պաշտպանելու է թե՛ տարեցներին, թե՛ քրոնիկ հիվանդներին: Վակցինայի վաճառքի շուկան ՀՀ-ում լինելու է չնչին:
 
     5. Այս վիրուսը, լինելով նոր, առաջիկա 2-3 տարում, անխուսափելիորեն, ենթարկվելու է մուտացիայի և փոփոխությունների: Լավագույն դեպքում այն չի գտնելու էկոլոգիական նիշա, ու դուրս է մղվելով այլ վիրուսների կողմից՝ ոչնչանալու է: Վատագույն դեպքում բնական «հնեցման» արդյունքում այս վիրուսը կորցնելու է իր վտանգավորությունը, ու շրջանառելու է մարդկանց մեջ ինչպես մինչ այժմ եղած ուրիշ կորոնավիրուսներ: Երկու դեպքում էլ պատվասման անհրաժեշտությունն ընկնելու է»:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 977 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար