Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին

03-07-2020 13:06:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը : Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։
 


Նախարարը և մարզպետը շրջել են տարածքում, ծանոթացել և իրենց գոհունակությունը հայտնել ստեղծված պայմաններից: Այնուհետ նրանք ժամանել են Վանաձոր,
այցելել Վանաձորի ԲԿ-ին հարակից տարածք, որտեղ, ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է նախարարը, նախատեսվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 305 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար