Կասեցվել է «Չանախ»-ի թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը


Կասեցվել է «Չանախ»-ի թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը

  • 07-07-2020 15:20:17   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: 
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013): 
 
ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ  հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play