Բժիշկների հումանիտար առաքելությունը Գերմանիայից ուղևորվել է Հայաստան


Բժիշկների հումանիտար առաքելությունը Գերմանիայից ուղևորվել է Հայաստան

  • 13-07-2020 14:16:09   | Գերմանիա  |  Հասարակություն

 Գերմանիայում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնւմ են, որ հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան: 
 
«Հուլիսի 13-ին մեկնարկեց գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:
 
Առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «#ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «#Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:
 
Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին #COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով»:
Նոյյան տապան  -   Հասարակություն