Սևանա լճում սիգի արդյունագործական որսի լիցենզիաների տրամադրում

13-07-2020 15:48:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը՝ հաստատվել է Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշումը:
 


Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» և Կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետերով, Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1021-Լ որոշմամբ փոփոխություններ են կատարվել Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N1293-Լ որոշման մեջ, որի հավելվածով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։
 
Համաձայն Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման 7.1. կետի՝ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են ներկայացնել պայմանագիր կնքելու մասին հայտ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում՝ ըստ ներկայացված ժամանակացույցի:
 
Հայտեր ներկայացնելու օրեր
 
Մասնաճյուղ
 
1 Վարդենիս (Արևիկ) ➡Հուլիսի 17-21
2 Նորատուս ➡ Հուլիսի 14-16
3 Արտանիշ ➡ Հուլիսի 22
4 Սևան ➡ Հուլիսի 23
5 Վարդենիկ (Մարտունի) ➡ Հուլիսի 24
 
Հայտի ձևը կցված է հրապարակմանը (նկար 2)։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար