739 դիմորդի շահերը ոտնահարված են. իրավապաշտպանը՝ վարչապետին


739 դիմորդի շահերը ոտնահարված են. իրավապաշտպանը՝ վարչապետին

  • 27-07-2020 12:48:30   | Հայաստան  |  Իրավունք

Պ-ն Վարչապետ
 
Այս տարվա ԲՈՒՀ-երի ընդունելիության քննությունները ՀՀ  պատմության մեջ կմնան որպես ամենախայտառակ և ամենաանօրինական քննություններ:
 
ԿԳՄՍ նախարարության ապօրինության և անօրինականության հետևանքով ՝դրական միավոր ստացած բայց չնդունված դիմորդների թիվը կազմեց  739 հոգի:
Բայց այն ինչ տեղի ունեցավ հետագայում, արդեն կարելի է որակել որպես խայտառակ, փնթի, իրավագիտությունից զուրկ աճպարարություն կամ հանցագործություն, ընդ որում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ:
Այսպես՝
ԲՈՒՀ-երի ընդունելիության քննությունների օրվա դրությամբ գործող Կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը  սահմանում էր, որ  ԲՈՒՀական հաստատությունների  տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատվում և մինչև տվյալ տարվա ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը, որից հետո դրանում որևիցե փոփոխություն արգելվում է:
Այսինքն իմպերատիվ կերպով օրենքը արգելել է 2020-2021 տարվա ընդունելության քննությունների ցանկի՝ կարգի փոփոխություն 2019թ-ի դեկտեմբերի 1-ից հետո:
Սակայն  ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների նոր ցանկը և ընդունելության նոր կարգը, որի արդյունքում ներմուծվում է առաջին հայտի գերակայության նոր կարգը և արդյունքում  739  բարձր բալեր հավաքած երեխա չնդունվեց ԲՈՒՀ:
Միանգամից նշեմ, որ Կառավարության սույն որոշումը անվավեր է, քանի որ հակասում է իրենից բարձր իրավաբանական ուժ ունեցող Կրթության մասին օրենքին, որից էլ բխում է, որ անվավեր կառավարության որոշման հիմքով անցկացված ընդունելության քննությունները նույնպես անվավեր են:
Հավելենք, որ ԿԳՄՍ սույն գործողության արդյունքում, փաստացի վատնվել են պետական միջոցներ, որոնք վերջնական արդյունքում չունեցան ոչ մի արդյունք, չծառայեցին իրենց նպատակին: ԿԳՄՍ այս արարքը քրեօրեն պատժելի է և նախատեսված է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով:
Սակայն ԿԳՄՍ հանցանքը սրանով չի ավարտվում, ավելին նրանք այս խայտառակությանը հանցակից են դարձնում Կառավարությանը և ԱԺ-ին:
ԿԳՄՍ գործիչները, հասկանալով որ օրենք են խախտել և պատասխանատվությունից խուսափելու նպատակով ընդունելության քննություններից հետո, հուլիսի 25-ին,  փոփոխում են Կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը, նրանում ավելացնում են, որ իրավունք ունեն դեկտեմբերի 1-ից հետո փոփոխել հաստատված ընդունելության քննությունների ցանկը՝ կարգը եթե դա պայմանավորված է արտակարգ կամ ռազմական դրությամբ և որպեսզի լրիվ օրինականացնեն իրենց հանցանքը, դրա ազդեցությունը տարածում են 2020թ-ի մարտի 16-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ:
Դրանով էլ խախտում են ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին կետը, այն է անձի վիճակը վատթարացնող օրենքին տալիս են հետադարձ ուժ:
Այստեղից էլ բխում է, որ անվավեր է նաև 2020թ-ի հուլիսի 25-ին Կրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում կատարված փոփոխությունը, քանի որ հակասում է սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին կետին:
Այլ կերպ ասած առերևույթ կատարում են պաշտոնեական դիրքի չարաշահում:
Փաստացի՝
1. բարձր միավորներ ունեցող դիմորդները դուրս չեն մնացել (առաջին հայտի գերակայության նոր կարգն ուժ չունի),
2. ընդունելության քննությունների արդյունքներն առհասարակ անվավեր են:
3. պետք է հարուցվի քրեական գործ և իրավական գնահատական տրվի վերը նշված առերևույթ հանցանք կատարած ԿԳՄՍ աշխատակիցներին:
4. Պետք է վերականգնվեն բարձր բալեր ստացած և ԲՈՒՀ չնդունված ուսանողների իրավունքը
Պ-ն Վարչապետ, պետական միջոցները վատնած, 739 դիմորդի շահերը ոտնահարած, առերևույթ հանցագործություն կատարած, ԿԳՄՍ որոշ աշխատակիցներ պատասխան կտան թե՞ ոչ:
 
Հ.Գ
ԽՈՍՔՍ ՈՒՂՂՈՒՄ ԵՄ ԲԱՐՁՐ ԲԱԼԵՐ ՍՏԱՑԱԾ ԵՎ ԲՈՒՀ ՉՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ:
ԴԱՏԱՐԱՆՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՃԱՆԱՉՎԵՆ ԱՆՎԱՎԵՐ ԵՎ ԿԳՈՐԾԻ ՀԻՆ ԿԱՐԳԸ:
ԸՆԴԱՄԵՆԸ ՊԵՏՔ Է, ՈՐ ՇԱՀԱԳՌԳԻՌ ԱՆՁԸ՝ ԴԻՄՈՐԴԸ ԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ:
ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՁԵԶ ՕԳՆԵԼ: 374 98 67 02 02
ՍԱ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ Է, ՈՉ ԹԵ ԻՐԱՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ԿԳՄՍ ՈՐՈՇ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐՆԵՐԻՆԸ:
 
Իրավապաշտպան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play