Կանխավճարները ենթակա են վերադարձման. ՊԵԿ


Կանխավճարները ենթակա են վերադարձման. ՊԵԿ

  • 31-07-2020 18:39:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն:
 
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
 
 
.դիմում, այն պետք է լրացնել Ա/Ձ-ի կամ կազմակերպության հաշվեհամարը, վերջիններիս բացակայության պարագայում պետք է ընտրել ԴԻՄՈՒՄ՝ լրիվ վերադարձ տարանցիկ հաշվեհամարին, դիմումները պարտադիր պետք է լինեն ստորագրված,
 
.վճարման անդորրագրի պատճեն
 
.ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
 
.անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
 
.լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
 
«Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը սկանավորել լիարժեք և ամբողջական։ Դիմումի ձևը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play