Վարչապետի խոսնակը հերքել է ադրբեջանցի հաքերների կողմից Հայաստանի կառավարական ներքին ցանց ներթափանցելու լուրը․ Factor.am
04-08-2020 18:25:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե ադրբեջանական հաքերները հայտնում են Հայաստանի կառավարական ներքին ցանց ներթափանցելու և 55 տերաբայթ տեղեկություն տանելու մասին։
Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ ադրբեջանցի հաքերների հարձակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «ԱԱԾ-ն ուսումանասիրում է նյութերը, շուտով պաշտոնական հայտարարություն կլինի այդ մասին»,- հավելեց վարչապետի խոսնակը։