Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները


Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները

  • 05-08-2020 14:35:09   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 
 
Մասնավորապես`
 
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ,
 
Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում՝ 600 քմ,
 
Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ 1000 քմ, Արզնի գյուղում՝ 3500 քմ,
 
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 5․5 հա։
 
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7.3 հա:
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն