Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին


Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին

  • 05-08-2020 16:02:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 5-ին ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին և իր զորակցությունն է հայտնել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
 
«Մեծարգո տիկին Աուն,
 
Սիրելի Նադյա,
 
Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում  զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին:
 
Հայ ժողովուրդը կանգնած է եղբայրական Լիբանանի կողքին և աղոթում է այս ողբերգության հետևանքների արագ հաղթահարման և երկրի բնականոն հուն վերադառնալու համար:
 
Այս դժվարին օրերին մենք մեր աղոթքներով և մտքերով Ձեզ հետ ենք:
 
Թող Աստված համբերություն, ոգու տոկունություն և խաղաղություն շնորհի Լիբանանի բարեկամ ժողովրդին: Հավատացած եմ, որ «Մերձավոր արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված:
 
Ջերմորեն և բարեկամաբար՝
 
Աննա Հակոբյան»,- ասված է հեռագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play