Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ


Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

  • 05-08-2020 18:08:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։
Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։
 
Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։ 
 
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն