Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները


Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները

  • 07-08-2020 14:36:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում:
 
Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները:
 
ՍԶ հրամանատար, գնդապետ Վ.Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը,  որ  անհրաժեշտ է ոչ միայն շտկել թերությունները, այլև կատարել համապատասխան հետևություններ, անընդհատ զարգանալ և կատարելագործվել:  Ղեկավար օղակի սպաներին տրվել են ցուցումներ՝ ամենօրյա, ամենամսյա և տարեկան գործունեության ճիշտ պլանավորման, հետևողականորեն կատարման ու վերահսկման վերաբերյալ: 
 
ՍԶ հրամանատարը նշել է նաև, որ խնդիրների հաջողված լուծմանը կարելի է հասնել միայն սահմանապահ զորքերի ողջ ներուժի օգտագործման և ամենօրյա հետևողական աշխատանքի միջոցով` անհրաժեշտության դեպքում, զարգացումներին համահունչ, ճշգրտելով անելիքները:
 
Ամփոփելով  խորհրդակցությունը` արձանագրվել է, որ համեմատելով նախորդ տարիների արդյունքների հետ, սահմանապահ զորքերի ծառայության բոլոր ոլորտներում  առկա է դրական տեղաշարժ և  ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն ունակ են  լիարժեք ու ժամանակին կատարել առաջադրված բոլոր խնդիրները:
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն