Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար

10-08-2020 15:35:25   | Իրաք  |  Մամլո հաղորդագրություն
Իրաքի Հանրապետության հայկական համայնքը «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամին նվիրաբերելու նպատակով հավաքել է 90 հազար 700 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։
 


«Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Իրաքի Հանրապետությունում
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հրաչյա Փոլադյանին, ով չխնայեց որևէ ջանք համայնքի այս ցանկությունն իրականություն դարձնելու համար։Երախտապարտ ենք համայնքի յուրաքանչյուր անդամին օգնելու պատրաստակամության և ներդրած յուրաքանչյուր լումայի համար։ Համայնքի նման աջակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին»,- նշում են «1000+» հիմնադրամից և հավելում, որ նմանատիպ ամուր կապի շնորհիվ է, որ հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված բոլոր նպատակները:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 280 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար