10-08-2020 18:14:45 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և հմտությունները զարգացնելու նպատակով օգոստոսի 3-ից 7-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաների հետ անցկացվել են մեթոդագործնական պարապմունքներ:
Զորքերի ծառայության վարչության սպաները աշխատանքային խմբերով Երևանի կայազորի զորա¬մասերում իրականացրել են զորքերի ծառայության օգնության ցուցաբերում, ուսումնական զորամասերում վերահսկել և օժանդակել են «Անվտանգության օր» զորամասի կազմով համալիր պարապմունքների անցկացմանը: Զուգահեռ ստուգվել է նաև նորակոչիկների պատրաստությունը, վերա¬կարգերի ծառայության, զենք-զինամթերքի պահ¬պանության ու հակահրդեհային պահանջների կատարումը: