Կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ կգումարի

11-08-2020 14:38:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը օգոստոսի 12-ին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է։
 


Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ կառավարությունը նախատեսում է արտակարգ
դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով։
 
Միաժամանակ նա ասել էր, որ էական փոփոխություններ կլինեն արտակարգ դրության ռեժիմով սահմանված որոշակի արգելքների հետ կապված։ 
 
«Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառման հարցերը»,- ասել էր Տիգրան Ավինյանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 307 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար