Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չկան. ԲԸՏՄ

11-08-2020 18:13:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական գործառույթները բացօթյա հանգստի գոտիներում։ 
 
Օգոստոսի 11-ին տեսուչները կրկնայցով եղել են Երևան քաղաքի
Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում: Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը կատարել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակը սխալ կրող քաղաքացիներին զգուշացրել և տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։ 
 
Վերջին օրերին մայրաքաղաքի զբոսայգիների դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, ցուցանիշների նվազման դրական դինամիկան պահպանվում է։
 
ԲԸՏՄ-ն  հորդորում է չթուլացնել զգոնությունը։ Ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 368 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար