Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ


Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

  • 12-08-2020 12:12:20   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։
 
Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։
 
«Արարատ ճանշին» ընկերության գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը նշում է‚ որ իրենց կողմից հիմնանորոգվող հատվածն անցնում է Արարատի մարզի Տափերական և Նոր Կյանք համայնքներով։ Այս պահին ընկերության աշխատակիցների կողմից արդեն իսկ 900 գծամետր ասֆալտի ներքին շերտ է տեղադրվել։ Մոտ 800 գծամետր էլ կտեղադրվի առաջիկա օրերին։ Ճանապարհն ավելի քան 35 տարի չէր նորոգվել‚ ուստի շինարարական աշխատանքների ընթացքում ականատես են լինում բնակիչների գոհունակությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play