Այսօր Հայաստան կտեղափոխվի մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի դին. հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

12-08-2020 13:40:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր Ղազախստանից Հայաստան է տեղափոխվելու Ղազախստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի դին:
 
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրա հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին ժամը 18:00-20:00-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում (Պարոնյան 42), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։
 
34-ամյա մարզիչն անսպասելի հանկարծամահ էր եղել սրտի կանգի հետևանքով: Լևոն Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց» ակումբի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» կազմերում, «Հայաստանի երիտասարդական հավաքականում»,  ինչպես նաև էստոնական «Տրանս Նարվա» ակումբում։
 
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
 
 
 
 
 
 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 327 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար