Լազարեւսկի ակումբի ֆիասկոն. Զատուլինը դժհգոհել է Պուտինից

12-08-2020 17:15:03   | Հայաստան  |  Վերլուծություն
ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը քննադատել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին: Նա հայտարարել է, որ Բելառուսի նախագահը անցնում է չափը, եւ երբ բանը վերաբերում է իշխանությանը՝ նա դառնում է անմեղսունակ: Դրանք Զատուլինի բնորոշումներն են, որն անգամ ԱՊՀ ղեկավարներից է դժգոհել, որ չեն տեսել Լուկաշենկոյի «աչքի գերանը»:
 


Զատու
լինի գնահատականը արժանի է ուշադրության, եւ ոչ միայն Բելառուսում տեղի ունեցողի հանդեպ Ռուսաստանի գնահատականը պատկերացնելու համար: Զատուլինը, որ ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապի պատասխանատու պատգամավոր է, Հայաստանում թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց հայ-ռուսական հարաբերության «ռեսթարտի» համար ստեղծեց Լազարեւսկի կոչված ակումբը, որն ըստ էության փոխարինելու էր վարկաբեկված եւ ժամկետանց Գրիբոյեդովյանին: Այն Կիսելյովի «հեղինակային» ակումբն էր:
 
Ժամանակի ընթացքում սակայն պարզ դարձավ, որ դրանք գործնականում նույն բանն են, պարզապես տարբեր տարաներում: Դրանց նպատակը Հայաստանը ռուսական մեծապետական շահերի ծիրում ամբարելն է: Այլ հարց է, որ ի տարբերություն Գրիբոյեդովյանի, զատուլինյան-լազարեւյանը այսպես ասած քաղաքական ակումբ էր՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դե ֆակտո գլխավորությամբ, որն ակումբի առաջին երեւանյան նիստի պատվավոր հյուրն էր եւ հայտարարեց, որ գաղափարի մասին տեղեկացվել է մի քանի ամիս առաջ եւ հայտնել իր աջակցությունն ու օգնելու պատրաստակամությունը:
 
Իհարկե, հնարավոր չէ պնդել, որ Բելառուսում տեղի ունեցողի հանդեպ Զատուլինի հայտարարությունը «ինքստինքյան» (ինչպես կասեր Ծառուկյանը) դառնում է նրա ստեղծած ակումբի կարծիք: Բայց հետաքրքիր է, այդ ակումբի հայաստանյան զինվորագիրները համաձա՞յն են Լուկաշենկոյին տված նրա գնահատականի հարցում: Թեեւ, Զատուլինի համար դա գուցե կարեւոր չէ: Դա կարող է կարեւոր լինել ակումբակիցների համար, որովհետեւ Զատուլինի համար կարեւոր հարցերը վճռվում են առավել խորքային մակարդակում եւ հայաստանյան աջակիցների կարիք նա չունի, որովհետեւ նրանք թերեւս այդ հարցում չեն կարող օգնել ոչնչով:
 
Զատուլինը պարզապես կատարել է սխալ խաղադրույք: Մարդը, որը 2006 թվականին Սերժ Սարգսյանի ծննդյան առիթով Մոսկվայում նրան նվիրել էր խաղատնային «ռուլետկան» եւ իբրեւ կատակով ասել, թե քաղաքականությունը քո ինչ բանն է, եղբայր՝ կյանքը վայելիր, ինքն է կատարել չափազանց սխալ խաղադրույք, եւ հիմա Բելառուսում ակնառու է դառնում այդ սխալը, որ նա փորձում էր ուղղել Հայաստանում՝ Լազարեւսկի «վերադարձի» ակումբի ստեղծումով: Թվում է, թե Զատուլինի բերանով դժգոհում է Պուտինը, բայց դա թերեւս կարծրատիպ է, Ռուսաստանում առկա իրողությունների կարծրատիպային գնահատական: Զատուլինը դժգոհելով Լուկաշենկոյից, Պուտինից է դժգոհում: Զատուլինը փորձառու է եւ պատկերացնում է՝ Պուտինը հռետորաբանությամբ փորձելով հավաքել հետխորհրդային տարածությունը, գործնականում հանձնում է այն, այն պարզ պատճառով, որ գիտե, թե պահելն ինչքան թանկ է նստելու ոչ միայն Ռուսաստանի, այլեւ անձամբ հենց իր վրա:
 
Պարզապես նա չունի հանձնելու այլ տարբերակ, քան դիմակայությունն ու կոնֆլիկտները, որոնք յուրաքանչյուր տեղում կարող են ծավալվել յուրովի:
 
Հանձնել հետխորհրդային տարածքը, նշանակում է հանձնել նաեւ Զատուլինին ու այն ռուսական վերնախավային սեգմենտը, որի զինվորն էր նա: Ի վերջո, ու՞մ վրա է դրվելու հանձնելու պատասխանատվությունը, այն հո չի՞ մնալու Պուտինի վրա:
 
Նա հասկանում է, որ աննկատ հանձնելն է Ռուսաստանի իշխանության ղեկին իր ճակատագրի հարցում միջազգային դերակատարների հետ երաշխավորված պայմանավորվածության հասնելու տարբերակը: Չի բացառվում իհարկե, որ Պուտինը կարող է եւ մտածել «գցելու» մասին, բայց, առայժմ գոնե Ռուսաստանի վերնախավում են որոշ շրջանակներ մտածում, որ Պուտինը «գցում» է իրենց:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

յուրովի:   Հանձնել
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 453 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար