Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով


Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

  • 13-08-2020 18:06:48   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով` նախկին 1500 դրամի փոխարեն:
 
Ի դեպ, 2000 դրամը կարելի է օգտագործել հետևյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար.
 
«Viva» (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)
«X», «Y» և «Z» (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)
«BIT»
«Super BIT»
«Super 0 օրական»
«Super զույգ»
«+50 րոպե»
«+3ԳԲ»
Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է «Play Store»-ում / «App Store»-ում:
Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:
Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու և ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ