Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չեն արձանագրվել. ԲԸՏՄ

14-08-2020 17:11:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մայրաքաղաքի զբոսայգիներում կատարել են վերահսկողական աշխատանքներ քաղաքացիների կողմից ՀՀ պարետի որոշումներով ամրագրված հակահամաճարակային անվտանգության կանոնների
պահպանման նկատմամբ։
 
Նոր Նորք վարչական շրջանի բացօթյա հանգստի գոտիներում վաղ առավոտից մեկնարկած մշտադիտարկումների և խստացված ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, այնուամենայնիվ գրանցվել է դիմակը ոչ ճիշտ կրելու մի քանի դեպք։ Տեսուչների կողմից տրվել են թերություններն անհապաղ վերացնելու ցուցումներ։
 
Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում հանրապետության ողջ տարածքում իրականացվող ստուգայցերին զուգահեռ կատարում են նաև լայնածավալ իրազեկման և բացատրական աշխատանքներ, տրամադրում դիմակներ, հորդորում վերջիններս փոխել պարբերաբար։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար