Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը մենակ Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո


Պետք է կապվել Պուտինի հետ, սպառնալիքը մենակ Բելառուսի նկատմամբ չէ․ Լուկաշենկո

  • 15-08-2020 14:36:50   | Բելոռուս  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ խոսել է երկրում ստեղծված վիճակի մասին։
 
«Մենք տեսնում ենք, թե խորքում ինչ է տեղի ունենում։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Մենք կարդացել ենք գունավոր հեղափոխությունների մեթոդաբանությունը։ Ավելին, գունավոր հեղափոխությունների մեթոդներին ավելացել են արտաքին միջամտության տարրերը», – ասել է Լուկաշենկոն։
 
Այնուհետև Բելառուսի ղեկավարն ասել է․ «Բելառուսի դեմ ագրեսիայի սցենար է ծավալվում։ Պետք է կապվել Պուտինի հետ, որ կարողանամ հիմա խոսել նրա հետ։ Որովհետև սա սպառնալիք է ոչ միայն Բելառուսին։ Գիտեք, որոշ ռուսներ գոչում են՝ ահա Բելառուսը՝ այսպիսին, այնպիսին․․․ ուզում եմ ասել, որ Բելառուսի պաշտպանությունը ոչ պակաս պաշտպանություն է մեր ընդհանուր տարածության, Դաշնային պետության և օրինակ ուրիշների համար։ Եթե բելառուսները չդիմանան, ալիքը կտեղափոխվի այնտեղ։ Այդ պատճառով են մեզնից այդպես բռնել», – ասել է Լուկաշենկոն։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը