ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 339 արտակարգ, արձանագրվել է 8 մահ


ԱԻՆ-ում անցած շաբաթ գրանցվել է 339 արտակարգ, արձանագրվել է 8 մահ

  • 17-08-2020 13:16:08   | Հայաստան  |  Հասարակություն

Օգոստոսի 10-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 615 դեպք, որից 339-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 232 հրդեհի, երկու փլուզման, մեկ քարաթափման, երկու ջրահեղձման, երկու որոնողափրկարարական, 11 ինքնասպանության փորձի, 29 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 128 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է ինը քաղաքացի:
 
Արձանագրվել է թունավորման 14 դեպք:
 
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 26 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 16 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play