Ադրբեջան այլեւս չկա. Հայաստանը պատրա՞ստ է դրան


Ադրբեջան այլեւս չկա. Հայաստանը պատրա՞ստ է դրան

  • 19-08-2020 10:20:38   | Հայաստան  |  Վերլուծություն

ավուշի ռազմագործողություններից հետո Թուրքիան արագացրել է Ադրբեջան կոչվող կազմավորման ինկորպորացիան. բանակի միավորումից ու Նախիջեւանը վերցնելուց հետո Թուրքիան պատրաստվում է մասնավորեցման ձեւով վերցնել Բաքվի ակտիվները եւ մասնավորապես էներգետիկ սեկտորը: Հնարավոր է դրանցից բաժին հանվեն նաեւ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին, այս երեք երկրները Բաքվի քաղաքական նոր հայեցակարգում հռչակվել են գլխավոր գործընկերներ: Ռուսաստանն այս հայեցակարգում կա որպես հարեւան, որը չպետք է խնդիրներ ստեղծի Բաքվի համար:
 
Այսպիսով, շրջանում ստեղծվում է լիովին նոր իրավիճակ, ռուս-թուրքական հարյուրամյա համաձայնագրերը դե ֆակտո դադարում են գործել, իսկ «Ադրբեջանի խորհրդայնացման» ռուսական քաղաքականությունը տապալված է: Իր հերթին, Հայաստանը հայտնվում է նոր մարտահրավերների ու հնարավորությունների առաջ, «Ադրբեջանի հետ հակամարտության» հարմարավետ իրավիճակից, որի վրա երեք տասնամյակ իր պրիմիտիվիզմով ու բարդույթներով մակաբուծել է ազգային միտքը, անցնելով իրական քաղաքականության լուրջ ռեժիմի: Ավելի պարզ՝ Հայաստանն այլեւս գործ ունի Թուրքիայի հետ, որտեղ առավել իմաստավորվում է Հայաստանի գեոպոլիտիկ դերակատարությունն աշխարհում, որի շուրջ կա ուժային կենտրոնների կոնսենսուսը:
 
Պատրա՞ստ են դրան Հայաստանը, հայկական քաղաքական դասը, ազգային քաղաքական շրջանակներն աշխարհում: «Ադրբեջանի խորհրդայնացման» տապալումը միայն Ռուսաստանի խնդիրը չէր, միայն հայկական բանակի խնդիրը չէր, որին վիճակված է դեռ վերաձեւել Մեծ Մերձավոր Արեւելքի սահմանները: Հիմա արդեն «Թուրքիայի խորհրդայնացման» խնդիրն է, եւ այստեղ էլ որոշվելու է Հայաստանի դերն ու ապագան նոր աշխարհակարգում:
 
Մինչ այդ, հայկական քաղաքական դասում իսկական խրախճանք է համաճարակի ժամանակ՝ սեռասարսափի, հետաձգված հարսանիքների ու պարգեւավճարների թեմաներով: 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play