25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինի ամուսնու նկատմամբ


25-ամյա կնոջ սպանության մեղադրանքով՝ հետախուզում է հայտարարվել վերջինի ամուսնու նկատմամբ

  • 20-08-2020 16:54:34   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինի 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով:
 
Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը՝ փաստական ամուսնական
 
հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով ապօրինաբար զրկել է կյանքից և դիմել փախուստի:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն)1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play