Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել
27-08-2020 12:54:16 | Հայաստան | Քաղաքական
Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը Օգոստոսի 26-ին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում:
«Օգոստոսի 26-ին դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում»: