Դատարանը վերացրել է «Թիմ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը


Դատարանը վերացրել է «Թիմ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը

  • 28-08-2020 15:10:30   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը  վերացնելու մասին։ 
 
Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204049737։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով Դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ այժմ "ԹԻՄ" ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play