Բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել են ապաստարան


Բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը ՄԻՊ-ի աջակցությամբ տեղափոխվել են ապաստարան

  • 01-09-2020 12:29:38   | Հայաստան  |  Իրավունք

Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով:
 
Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետևանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել իր և հաշմադամություն ունեցող դստեր անվտանգության համար:
 
Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել Ոստիկանության հետ, ուսումնասիրվել են դեպքի հանգամանքները: Արդյունքում, քաղաքացու ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է նաև կնոջը և նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը:
 
Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play