Նեֆտեյուգանսկ քաղաքում անցկացվող «Համագործակցությունների<br /> գավաթին» մասնակցում է նաեւ տեղի «Արարատը»<br />


Նեֆտեյուգանսկ քաղաքում անցկացվող «Համագործակցությունների
գավաթին» մասնակցում է նաեւ տեղի «Արարատը»

  • 05-06-2009 18:30:00   | Ռուսաստան  |  Սպորտ

ՆԵՖՏԵՅՈՒԳԱՆՍԿ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նեֆտեյուգանսկում մեկնարկել է ազգային թիմերի միջեւ մինի ֆուտբոլի «Համագործակցությունների գավաթ» մրցաշարը քաղաքապետ Սերգեյ Բուրովի մրցանակների համար: «Նեֆտյանիկ» մարզադաշտի խաղահրապարակ են դուրս եկել մասնակից «Խազար», «Ռուս», «Արարատ», «Յուգան», «Տրիումֆ» եւ այլ թիմեր, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով «Յուգրա-ինֆորմ» լրատվական գործակալությունը: Ողջունելով մարզիկներին եւ երկրպագուներին, քաղաքի ղեկավարը նշել է, որ «Համագործակցությունների գավաթը» անցկացվում է երկրորդ անգամ` նպատակ ունենալով միավորել Նեֆտեյուգանսկ քաղաքում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչներին: Մրցաշարի բացման օրը առաջինը ֆուտբոլային դաշտ են դուրս եկել թաթարա-բաշկիրական «Ալգա» եւ հայկական «Արարատ» թիմերի մարզիկները: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
Նոյյան տապան  -   Սպորտ