Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովի շուրջ աղմուկը միտումնավոր զարգանում է


Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովի շուրջ աղմուկը միտումնավոր զարգանում է

  • 09-09-2020 16:37:48   | Հայաստան  |  Իրավունք

Ապրիլյան քառօրյայի հանձնաժողովի շուրջ աղմուկը միտումնավոր զարգանում է:
 
Հիմնականում թիրախավորված է հանձնաժողովի նախագահը՝ Անդրանիկ Քոչարյանը և ինչպես միշտ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերջիններիս մեղադրում են ապրիլյան քառօրյայի փաստերը կոծկելու և Սերժին ու Խաչատուրովին արդարացնելու՝ հերոսացնելու մեջ:
Ուշագրավ է, որ այս աղմուկը բարձրացվել է այն ժամանակ, երբ հանձնաժողովի զեկույցը դեռ հրապարակված չէ:
Տեղին է հիշել Թումանյանի Կիկոսի մահը ստեղծագործությունը:
Զեկույցը դեռևս չտեսած մարդկանց մի խումբ, արդեն կանխատեսել են, որ Գնացին մարդի,
Ունեցան որդի,Գդակը պոպոզ,Անունը Կիկոս․Վեր ելան ծառին ու Ցած ընկավ քարին․․․Վա՜յ, Կիկոս ջան, Վա՜յ, որդի ջան․․․ և ամենակարևորը այս ամենի մեղավորը Անդրանիկ Քոչարյանն ու Վարչապետն են:
Ոչինչ որ Անդրանիկ Քոչարյանից բացի հանձնաժողովում կան նաև այլ, այսպես կոչված ընդիմադիր պատգամավորներ, ոչինչ որ ոչ Անդրանիկ Քոչարյանը և ոչ էլ Վարչապետը դեռ բացարձակ կարծիք չեն հայտնել եզրակացության մասին, ոչինչ որ ընդամենը կարծիք է հայտնել այսպես կոչված ընդիմադիր` Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Գյորգիսյանը:
Միևնույն է մեղավոր են Վարչապետը և Անդրանիկ Քոչարյանը:
Այս պահին չեմ անրադառնա հանձնաժողովի եզրակացությանը, մի պարզ պատճառով, որովհետև բնության մեջ այն դեռ գոյություն չունի, երբ կլինի այն ժամանակ էլ կարծիք կհայտնեմ:
Միակ բանը որ կասեմ, անձամբ ճանաչելով Անդրանիկ Քոչարյանին, որ այն կլինի փաստարկված և ամեն մի տողի տակ կլինի ապացույց:
Ավելացնեմ ևս մեկ բան:
Ապրիլյան քննիչ հանձնաժողովը դա քրեական հետապնդում իրականացնող մարմին չէ, որից էլ բխում է, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր կունենան փաստեր, որոնցով դիցուք հանձնաժողովի եզրակացության որոշ դրույթներ առերևույթ կհերքվեն, ապա չունեն ոչ մի արգելք հաղորդում ներկայացնելու իրավապահներին և փաստերը ներկայացնեն նրանց, ավելին ինքս պատրաստ եմ անվճար օգնել նրանց:
Սա այն դեպքում եթե դիցուք ինչ որ մեկի մտքով կանցնի հայտարարել, որ ինքը ցանկացել է այդ փաստերը ներկայացնի հանձնաժողովին, բայց իրենց չեն լսել:
Այլ կերպ ասած, հանձնաժողովի եզրակացությունը դեռ պատրաստ չէ, եթե կան մարդիկ, ովքեր ունեն փաստեր Ապրիլյան Քառօրյայի հետ կապված, դեռ կարող են ներկայացնել քննիչ հանձնաժողովին, եթե չեն հասցնի, ապա իրավապահները կան ու կան:
Իսկ այժմ սիրելի ժողովուրդ, կխնդրեի բոլորին չտրվել սադրանքներին և սպասել հանձնաժողովի վերջնական եզրակացությանը:
 
Իրավապաշտպան
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play