ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին


ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին

  • 10-09-2020 13:41:33   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել:
 
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով ետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Ջուլֆալակյանն այս մասին սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղեկացրել էր «Ֆեյսբուքի» իր էջում՝ հայտնելով նաև հրաժարականի հիմնական պատճառը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play