«3 ժամ 4 րոպե կայանելու համար վճարել եմ 1600 դրամ». Գարեգին Միսկարյան


«3 ժամ 4 րոպե կայանելու համար վճարել եմ 1600 դրամ». Գարեգին Միսկարյան

  • 10-09-2020 18:18:09   | Հայաստան  |  Հասարակություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Սա Հյուսիսային պողոտայի ստորգետնյա անցման կտրոնն է, որի հիմքով 3 ժամ 4 րոպե կայանելու համար ավտոմատ վճարման սարքին վճարել եմ 1600 դրամ գումար։
 
Քիչ է, որ ՀԴՄ-ի փոխարեն սարքը «զինվորի հաց ուտողի թղթի կտոր է տալիս, քիչ չի, որ մուտքի մոտ գնացուցակ չկա, ոչ մի զգուշացնող նշան չկա, առ այն, որ կայանատեղին վճարովի է ու արժի մեկ ժամը` էսքան, երկու ժամը` էսքան, մի հատ էլ` ելքին երեք ժամվա համար 1600 դրամը քիչ էր, վճարածս 2000 դրամից 400 դրամ մանրի փոխարեն 200 դրամ վերադարձրեց` գանձելով 1600 դրամի փոխարեն 1800 դրամ։ Ու քանի որ ամեն ինչ ավտոմատացված է, մարդ չկա ում կարող ես բողոքել, մի հատ էլ թղթի վրա մի հեռախոսահամար չկա, որ ասես` էս ի՞նչ եք անում, ընկե՛ր Անդոկ, բա ասում էին խաբելը փողով չի։
 
Լևո՛ն Զաքարյան, սրանց ասեք` ցուցանակ դնեն ու ՀԴՄ տպեն, ջայնըմ թե դա քո գործը չի»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play