Գուրգեն Արսենյան կրտսերը ձերբակալվել է


Գուրգեն Արսենյան կրտսերը ձերբակալվել է

  • 11-09-2020 18:02:24   | Հայաստան  |  Իրավունք

Լուսանկարում՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանը
 
2020թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ.Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 ՀՀ դրամ:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով, որը նախաքննության կատարման համար ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են վերոնշյալ դանակները:
 
2020թ. սեպտեմբերի 9-ին 1995թ. ծնված Գուրգեն Արսենյանը ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play