Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել


Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

  • 12-09-2020 11:48:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն` hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի և Ստեփանակերտի բնակիչների մոտ վիրուսը հաստատվել է բուժհասատատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Մյուս 3 վարակակիրներն Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, և գտնվում էին մեկուսացման մեջ: Առողջացել է 4 քաղաքացի:
 
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 333 մարդու մոտ, որից 287-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 44, ընդհանուր մեկուսացված է 77 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12756 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play