Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք


Արցախում հաստատվել է COVID-19-ի 3 նոր դեպք

  • 15-09-2020 11:45:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 3 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:
 
Առողջացել է 4 քաղաքացի:
 
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:
 
Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր կատարվել է 13 039 փորձանմուշի հետազոտություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play