Covid 19-ից հետո Սեպտեմբերի 17-ին կկայանա Հայաստանից Եգիպտոս առաջին թռիչքը


Covid 19-ից հետո Սեպտեմբերի 17-ին կկայանա Հայաստանից Եգիպտոս առաջին թռիչքը

  • 16-09-2020 14:06:52   | Հայաստան  |  Հասարակություն

Կահիրե-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել Եգիպտոսի Զբոսաշրջության նախարար պրն Խալեդ Ալ-Անանին և իր գլխավորած պատվիրակությունը։ Զվարթնոց օդանավակայանում Եգիպտոսից ժամանած պատվարժան հյուրերին դիմավորել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ն․Գ․ պրն Բահաա Էլդին Բահգաթ Իբրահիմ Դիսուկին  և «Էյր Կաիրո» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։
 
ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կազմակերպմամբ՝ «Ռեդիսոն Բլու Հոթել»-ի բացօթյա այգում կայացել է հանդիպում զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանից Եգիպտոս կանոնավոր թռիչքների ժամանակագրությունը և զարգացման բոլոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ է կատարվել Եգիպտոսի՝ մշակութային հարստության և ժառանգության՝ մեր հանրությանն առավել մոտ դարձնելու կարևորությունը, իրականացման բոլոր ճանապարհներն ու նոր ուղիները։
 
«Էյր Կաիրո» ավիաընկերության ժամանած ինքնաթիռի ողջ անձնակազմն անհամբեր սպասում է covid 19-ից հետո իր առաջին ուղևորներին ս․թ սեպտեմբերի 17-ին, որը լինելու է նաև Հայաստանից Եգիպտոս առաջին թռիչքը covid 19 -ից հետո, որի ժամանակ բոլոր ուղևորներին սպասվում են բազում անակնկալներ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play