Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի

16-09-2020 18:15:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ, մինչդեռ այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները:
 
Զրուցելով քաղաքապետի հետ՝ Հայաստանի մարմնամարզության և ակրոբատիկայի
ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը նկատել է, որ շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է.
 
«Իրավիճակի լուծումներից մեկն այն է, որ զրոյից կառուցվի նոր շենք՝ միջազգային չափանիշներով, ինչպես որ մեզ պետք է: Կարծում ենք, որ այն պետք է լինի սպորտային միջավայրում: Այսօր պահին քննարկվում է մի քանի տարբերակ: Կառուցման ընթացքում նաև մարզադպրոցի աշխատանքը չի կանգնի: Իրականում լավ կլիներ հենց այստեղ՝ նույն տեղում ունենայինք նոր դպրոց, բայց
այդ դեպքում աշխատանքները կտևեն մի քանի տարի»,- ընդգծել է քաղաքապետը:
 
Տարածքի վերջնական ընտրությունը կարվի առաջիկայում: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներին ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետում: Նոր շենք՝ նոր ենթակառուցվածքներով, մարզագույքով և հարմարավետ պայմաններով ունենալու համար նախ կհայտարարվի նախագծային մրցույթ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 223 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար