Հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

16-09-2020 18:29:24   | Հայաստան  |  Իրավունք



Հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
 
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից,  ՀՀ ՊՆ N
զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է:
 
ՔԿ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 207 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար