Վերսկսվել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացը


Վերսկսվել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացը

  • 16-09-2020 18:36:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մանկապատանեկան մարզադպրոցներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ սեպտեմբերի 15-ից վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել իր ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներ` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման 13-րդ կետը` վերջիններս կարող են վերսկսել ուսումնամարզական գործընթացը:
 
Ուսումնամարզական ծրագրերն իրականացնելիս մարզադպրոցները պետք է պահպանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում` իրականացնելով պարտադիր ջերմաչափում, մարզադպրոցների տարածքն ապահովելով ալկոգելով և այլ ախտահանիչ միջոցներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն