Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Լիբանան


Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Լիբանան

  • 17-09-2020 09:53:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բեյրութ: Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա կաթողիկոսի և Լիբանանում Հայաստանի դեսպանի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունից, որը տարածել է Կիլիկիո կաթողիկոսարանի կայքը:
 
Չորեքշաբթի, 16 Սեպտեմբեր 2020-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանը:
 
Հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի այժմու կացութեան եւ յառաջիկայ շաբթուան ընթացքին Հայաստանի արտաքին գործոց նախարարին Լիբանան այցելութեան առնչուած հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play