«Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը


«Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը

  • 17-09-2020 10:40:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» տաճարում տեղի կունենա «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը համանուն հաղորդաշարի պաշտոնական ամփոփումն է: Արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: 
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Մեր ժամանակների հերոսը» հեռուստանախագիծը Հանրային հեռուստաընկերության եթերում է  2 տարի:  Յուրքանչյուր շաբաթ հեռարձակվող հաղորդաշարը բացահայտել է 70-ից ավելի ձեռներեցների, ներկայացրել նրանց հաջողության պատմությունը:
2019 թ-ին սկիզբ դրվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որն ավանդաբար տեղի է ունենում սեպտեմբերի 21-ին: Հաղորդաշարի հերոսներից 12-ը ստանում են «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը: Եվս մեկն էլ արժանանում է գլխավոր մրցանակի, որը հանձնում է ՀՀ վարչապետը:  
 
Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ է նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ կստանան բուժաշխատողները, իսկ Հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինվորականները:
Մրցանակաբաշխությունը ժամը 22:00-ին կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, ինչպես նաեւ «Մեր ժամանակների հերոսը» ֆեյսբուքյան էջով:  Միջոցառումը բաց կապուղով հասանելի կլինի բոլոր լրատվամիջոցներին: 
 
Տեխնիկական այլ հարցերով խնդրում ենք զանգահարել 099-705-478 հեռախոսահամարով:
Միջոցառման անոնս՝ https://bit.ly/35FoFUa
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն