Արցախի նախագահն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին


Արցախի նախագահն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին

  • 17-09-2020 12:04:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին: 
 
Երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով:
 
Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ  Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել: 
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play