Գյումրեցի պատանի տաղանդների ցուցահանդեսը սահմանային գյուղում (Դրամահավաք)
17-09-2020 13:40:42 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
Գյումրեցի պատանի տաղանդները Աղքատության վերացման միջազգային օրը՝ Շիրակի սահմանային գյուղում։
Գյումրու տնակային ավաններից մեկում գործող, ճանաչված գեղանկարիչ՝ Սամվել Գալստյանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքերի ցուցադրություն է կազմակերպվելու, Հայ-թուրքական սահմանին գտնվող Բագրավան լեռնային գյուղում՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ից մինչև 18-ը «Շիրակ կենտրոնի» գյուղատնտեսական ծրագրի շրջանակում նույն գյուղում կառուցվող համալիրի «Հացի շտեմարան»-ում։
Ցուցադրությանը ներկայացվելու են ստուդիայի տաղանդաշատ սաների՝ Հոբի, Աննայի, Աշիկի, Քրիստինեի, Փաշիկի, Սվետլանայի, Լևոնի և բնականաբար նրանց վարպետի՝ Սամվել Գալստյանի մոտ 60 աշխատանքները ։ Բագրավան և հարակից գյուղերի դպրոցների պատանիները, ինչպես նաև բոլոր հյուրերը, նկարների ցուցադրությունից զատ՝ կարող են մասնակցել նաև պատանի նկարիչների գյուղի հին թաղամասում կայանալիք նկարչական պլեների։ Նախատեսվում է նաև էքսկուրսիա հարակից պատմամշակութային վայրեր և հյուրասիրություն։ Հյուրերը կարող են նաև հեղինակներից գնել ցուցադրությանը ներկայացված աշխատանքները։
Գյումրու պատանի տաղանդների նկարների ցուցադրության կազմակերպիչ՝«Շիրակ կենտրոնը» միջոցառումը կազմակերպելու նպատակով հայտարարվում է դրամահավաք։
Ամբողջ միջոցառումը կազմակերպելու համար նախնական հաշվարկով անհրաժեշտ է 750-800 հազար դրամ գումար։
Ցուցադրության իրականացմանը աջակցելու նպատակով նվիրատվություններ կարող եք կատարել նշված հաշվեհամարներից որևէ մեկին կամ առցանց (օնլայն)` shirakcentre.am վեբ կայքում տեղադրված՝ Նվիրաբերել/ DONATE հղման կոճակի միջոցով՝ https://shirakcentre.am/hy/…