Արայիկ Հարությունյաևը ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների

17-09-2020 13:59:38   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյաևը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պետական բարձր պարգևներ հանձնել
նրանց: 
 
Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից տարբեր արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում Արցախում մարզական կյանքի զարգացման համար, այնուամենայնիվ, շատերը, անտեսելով քաղաքական արգելքները, ըստ պատշաճի կատարեցին իրենց գործը: «Ձեր դաստիարակած բոլոր սերունդների անունից իմ անկեղծ շնուհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Այս պարգևները Ձեր մեծ վաստակի դիմաց իշխանությունների համեստ գնահատականն են»,-ասել է Հանրապետության նախագահը: 
 
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: 
 
 
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2020 թ.
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 145 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար