ՀՀ Կոտայքի մարզի համայնքները կապահովվեն կայուն ոռոգման ջրով

17-09-2020 14:18:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքները: Ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թ-ին  և 2015-2018 թթ. իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը:
 
Գողթ համայնքի բնակիչների
խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:
 
Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակիչների հետ ձեռք են բերվել պայմանավորություններ, և շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել մրցույթի ավարտից անմիջապես հետո: Ոռոգման ջրագծի կառուցման համար անհրաժեշտ գումարը՝ 152 մլն դրամ կտարամադրվի  «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից: Արդյունքում՝ կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 160 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար