Բուքմեյքերական գրասենյակները գործունեություն կծավալեն կրթական, պատմամշակութային օջախներից հեռու

17-09-2020 14:26:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
Կառավարությունը hաստատել է «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և
պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները: 2020թ.  նոյեմբերի  1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով նման  գործունեություն  կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ
կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն:
 
Ուսումնասիրվել է միջազգային փորձը և մշակվել է համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով ՀՀ առանձնահատկությունները և ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները՝  խաղային ոլորտում մեկ միասնական մոտեցում ձևավորելու նպատակով: Այսպիսով՝ բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն այն շինությունում, որը, մասնավորապես՝ Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում՝ ուղիղ գծով առնվազն 150 մետր, Կոտայքի մարզի վարչական կենտրոնում և Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնում և Սևան համայնքի վարչական սահմաններում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի վարչական կենտրոններոււմ՝ ուղիղ գծով առնվազն 100 մետր, իսկ Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնում և Ջերմուկի համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի վարչական կենտրոնում և Մեղրի համայնքի վարչական սահմաններում և Տավուշի մարզի վարչական կենտրոնում՝ ուղիղ գծով առնվազն 50 մետր հեռու է որևէ կրթական և պատմամշակութային հաստատություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցների տարածքներից: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար