Քննչական կոմիտեում պաշտոնի իրավունք կստանան նաև օրենքով զինծառայությունից ազատված անձինք

17-09-2020 17:40:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Կառավարությունը խոր
հրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, առաջարկվում է սահմանել, որ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեցՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:
 
«Օրենսդրական հիմքը, որ բերել է այս փոփոխությանը, Զիվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքն է: Ըստ այս օրենքի՝ մենք նախատեսում ենք փոփոխություն, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում պաշտոնի կարող են նշանակվել նաև օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձինք: Գործող իրավակարգավարումների պայմաններում մենք ունենք որոշակի խումբ անձինք, որոնք օրինական կարգով ազատվել են զինծառայությունից, և նրանց առողջական, ֆիզիկական, մտավոր վիճակը խոչընդոտ չի հանդիսանում Քննչական կոմիտեում աշխատելու համար, սակայն օրենքի ձևակերպումն էր խնդիր առաջացնում: Այս օրենքի կարգավորմամբ հնարավորություն կունենանք, որ այն անձինք, որոնք օրենքով սահմանված կարգով ազատվել են զինծառայությունից, նրանց ևս ներգրավել քննչական համակարգում աշխատանքի»,-ասաց Այվազյանը:
 
ԳՈՎԱԶԴ00:31Իմանալ ավելին
Նախածով սահմանվում է նաև, որ Քննչական կոմիտեի ղեկավարը, որպես պետական մարմնի ղեկավար հետայսու իրավունք պետք է ունենա անձամբ հաստատելու կոմիտեի կանոնադրությունը, հաստիքացուցակը, կառուցվածքը: Մինչև դա, այդ ամենը իրականացվում էր կառավարության միջոցով:  Օրինագծով կատարվել են մի շարք այլ փոփոխություններ ևս:
 
Աննա Գրիգորյան
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 230 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար